Թուրքիա

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը «3+3» հարթակի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը «3+3» հարթակի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցությանը՝ «3+3» հարթակի շրջանակներում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։ 

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում»,- ընդգծել է Լավրովը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում