Կամո Արեյանի կարծիքով՝ արդար չի լինի ասել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ չէր ձնամաքրման աշխատանքներին

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների ընթացքը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Կամո Արեյանն ընդգծեց, որ տեխնիկան նախապես պատրաստված է եղել, ամբողջ շարժակազմը մոբիլիզացվել է։ 

«Ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել է 38 մասնագիտացված մեքենա-մեխանիզմ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, վարչական շրջանների, աղբահանության և սանիտարական մաքրման ստորաբաժանումների ընդհանուր 80 միավոր տեխնիկա և 300-ից ավելի աշխատակից»,- ասաց Արեյանը։ 

Քաղաքապետի խորհրդականը նշեց, որ մայրաքաղաքում նախապես պահեստավորված է եղել բավարար քանակությամբ աղ և ավազ, իսկ տեղումների ընթացքում իրականացվել է նյութերի լրացուցիչ ներկրում։ 

«Ողջ անձնակազմը ներգրավված է եղել։ Վարչական շրջաններում աշխատանքները ղեկավարել են անձամբ վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանից՝ կոմունալ տնտեսության վարչությունը»,- ասաց Արեյանը։

Նրա խոսքով՝ փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը որոշ հատվածներում, հատկապես հյուսիսային բարձրադիր գոտիներում, խցանումներ են առաջացել, որոնք տևել են ավելի քան 4 ժամ, հատկապես դեպի հյուսիսային գոտի բարձրացող փողոցներում՝ Արաբկիր վարչական շրջանում, Աջափնյակ վարչական շրջանում, Մյասնիկյան պողոտայում՝ կենտրոնից սկսած, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում։  

«Արվել է առավելագույնը, որպեսզի քաղաքը զերծ պահենք դժվարություններից, սակայն օբյեկտիվորեն պետք է ասեմ, որ տարբեր պատճառներով փետրվարի 21-ին ունեցել ենք ավելի քան 4 ժամ տևողությամբ խցանումներ՝ ժամը 18:00-22:30-ը, դժվարանցանելի փողոցներ։ Խցանումների հիմնական պատճառները եղել են առատ տեղումները, տեխնիկայի սահմանափակ անցանելիությունը խիտ երթևեկության պայմաններում և որոշ թաղամասերում մեծ մեքենաների աշխատանքի բարդությունը։ Ասել, որ պատրաստ չէինք, ճիշտ չի լինի, արդար չի լինի: Համակարգը նախապես պատրաստ էր»,- ընդգծեց Արեյանը։ 

Քաղաքապետի խորհրդականը վստահեցրեց, որ քաղաքապետարանի համապատասխան կառույցները շարունակել են աշխատանքները մինչև երկրորդական և փոքր փողոցների լիարժեք մաքրումը։

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ