ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության կատարման ընթացքը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացման, քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառման, Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացման աշխատանքներ: Համայնքներում, կրթօջախներում և առողջապահական հաստատություններում իրականացվել են ԱՌԿ պլանների ներդրման և կարողությունների մեծացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառման աշխատանքներ:

ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացման, սելավային ռիսկերի կառավարման կարողությունների հզորացման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի հենքի վրա քաղաքների աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացման աշխատանքներ: ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում ներդրվել են նոր մասնագիտություններ (կրթական ծրագրեր): Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում: 

Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակում Երևան քաղաքում և յուրաքանչյուր մարզում ստեղծվել է առնվազն մեկ փրկարար-կամավորական ջոկատ: 2024 թ․ ընթացքում ՀՀ մարզերում մեկնարկել է 9 կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի գործունեություն։ Նախկինում նման հենակետեր լիարժեքությամբ չեն գործել։ 

Անվտանգության մշակույթի ամրապնդման ուղղությամբ իրականացվել է ԱՌԿ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում` ուսումնական ծրագրերում ԱՌԿ կրթական բաղադրիչի ներդրմամբ: 

2024թ․ առանցքային ձեռքբերումների շարքում ընդգծվել է ինստիտուցիոնալ մեխանիզմների սահմանումը, իրազեկվածության բարձրացումն ու նյութատեխնիկական հագեցվածությունը: 

Ամփոփ ներկայացվել է նաև տեղեկատվություն` Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ ըստ  նոր փորձի, նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝  համայնքային փրկարար-կամավորական ջոկատների ավելացում և կարողությունների զարգացում, ԱՌԿ ոլորտում միջգերատեսչական համագործակցության և ճգնաժամային հաղորդակցության գործընթացների բարելավում, Փրկարար ծառայության կարողությունների, այդ թվում՝ կրթական, շարունակական կատարելագործում, նյութատեխնիկական բազայի զարգացում, վաղ ազդարարման համակարգի արդիականացում և կատարելագործում, հիդրոօդերևութաբանական  համակարգի զարգացում, գետերի հուների լայնացում, պարբերաբար աղբից և ջրաբերուկներից մաքրում, հենապատերի և ափապաշտպան կառույցների վերականգնում և կառուցում, աղետների ռիսկի ինդեքսավորման համակարգի զարգացում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համայնքներում աղետների դեմ պայքարի ուղղությամբ կարողությունների զարգացումը, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման գործող պլանների աուդիտի իրականացումը՝ դրանք համադրելով աղետի դեպքում փաստացի իրականացված գործողությունների հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա արդյունքում պետք է վեր հանվեն արդեն իսկ մշակված պլաններում առկա բացերն ու դրանցում իրականացնել համապատասխան փոփոխություններ: Աղետների կառավարման համատեքստում վարչապետն ընդգծել է նաև վաղ ազդարարման ստանդարտների սահմանման, առկա ենթակառուցվածքների քարտեզագրման անհրաժեշտությունը:  

Հայերեն Français Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ