Հայաստանում ՆԱՏՕ–ի ներկայացուցիչների մասնակցությամբ վերապատրաստում է անցկացվել
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ–ի՝ Բրունսումի միացյալ դաշնակցային հրամանատարության պատվիրակության Հայաստան այցի շրջանակում վերապատրաստում է իրականացվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Բրունսումի միացյալ դաշնակցային հրամանատարության տարածած հաղորդագրությունից:
«Փետրվարի 17-ից 21-ը Բրունսումի միացյալ դաշնակցային հրամանատարության պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում անցկացվեց «Նախաձեռնության» առաջին փուլը։ Այս հավաքական վերապատրաստումը նպատակ ունի ընդլայնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը»,–ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ: