ՀՀ ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ–ում ունեցած իր ելույթում շեշտել է Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը

3 րոպեի ընթերցում

Փակ սահմանների հասցեագրումը և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն առավել անվտանգ ու փոխկապակցված տարածաշրջան կառուցելու Հայաստանի ջանքերի առանցքային սյուներն են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում իր ելույթում այս մասին ընդգծել է Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հայաստանը հավատարիմ է մի արտաքին քաղաքականության, որն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, համագործակցությանը, մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության ամրապնդմանը:

Այս համատեքստում փակ սահմանների հասցեագրումը եւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն առավել անվտանգ ու փոխկապակցված տարածաշրջան կառուցելու մեր ջանքերի առանցքային սյուներն են»,–նշել է Մինասյանը: 

Նա հիշեցրել է՝ անցյալ տարի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ սահմանազատման գործընթացը՝ հիմքում ունենալով Ալմա-Աթայի հռչակագիրը:

«Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Կանոնակարգը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի կողմից: Այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին միջպետական փաստաթուղթն է:

Ադրբեջանի հետ վերջնական հարաբերությունների կարգավորման պայմանագիրը պատմական ձեռքբերում կլինի:

Խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից մենք լիովին համաձայնության ենք եկել 15-ի վերաբերյալ: Մնացած երկու կետերի վերաբերյալ ներկայացրել ենք կառուցողական առաջարկներ եւ սպասում ենք ադրբեջանական կողմի դրական արձագանքին»,–ասել է Մինասյանը:

Պատգամավորը հավելել է՝ դա ոչ միայն կփոխի երկու երկրների հարաբերություններն, այլեւ կբացի նոր հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության համար՝ առեւտրի, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:

«Այնուամենայնիվ, երբ մենք առաջընթաց ենք գրանցում խաղաղության բանակցություններում, մենք հավատում ենք, որ սահմանների բացումը կդառնա կայուն խաղաղության բնական երաշխիքը»,–նշել է նա: 

Մինասյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին ու սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

«Եվ վերջում, թույլ տվեք կրկնել Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը: Միասին մենք կարող ենք կառուցել ապագա, որտեղ սահմանները խաչմերուկներ են, որտեղ հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով եւ որտեղ մեր տարածաշրջանի ժողովուրդը կարող է բարգավաճել խաղաղության եւ անվտանգության պայմաններում»,–եզրափակել է Մինասյանը:

Հայերեն English Русский

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում