Սպորտ

«Ինտեր»-ը պարտվեց «Բոլոնիա»-ին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը պարտվեց «Բոլոնիա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Բոլոնիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոլոնիա քաղաքում կայացած խաղում թե առաջին կեսում, թե երկրորդ կեսում թիմերից ոչ մեկ չիրացրեց իր պահերը, միայն լրացուցիչ ժամանակում «Բոլոնիա»-ն կարողացավ հաղթանակ կորզել` գրավելով «Ինտեր»-ի դարպասը:

«Բոլոնիա»-«Ինտեր»`1:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, 39-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի ու փոխարինվեց 65-րդ րոպեին:

Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը մնում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը 71 միավորով: 71 միավոր ունի նաև «Նապոլի»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում