Եվրոպա

Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական Olive Press պարբերականը։

«Մենք ցավում ենք լավ մարդու մահվան համար: Ուստի, Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ կհայտարարի», - նշել է Իսպանիայի արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը հեռուստատեսային ուղերձում։

Նրա խոսքով՝ Ֆրանցիսկոս պապը բնութագրվում է որպես անհավասարության, անարդարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջատագով։ 

«Ֆրանցիսկոս պապի հովվապետությունը խթան է հանդիսացել կաթոլիկ եկեղեցու նորացման և բարեփոխման համար, որն իր հետքը կթողնի պատմության մեջ», – նշել է նախարարը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը X-ի հարթակում նշել է. «Ես սգում եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահը: Նրա նվիրվածությունը խաղաղությանը, սոցիալական արդարությանը և ամենախոցելի շերտերին թողնում է խորը ժառանգություն: Հանգչիր խաղաղությամբ»:

Ապրիլի 21-ին Վատիկանի Կասա Մարտայի իր նստավայրում 88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում