Վրաստան

Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

2 րոպեի ընթերցում

Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի  հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը:

Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։

«Ձնահյուսերի վտանգի, ձյան ինտենսիվ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում նախկինի նման պահպանվում  է երթևեկության հատուկ ռեժիմը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այսպես, առատ ձյան, մերկասառույցի, ձնահյուսերի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես սահմանափակված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգ-Վերին Լարս» մաքսային անցակետը միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում