Կոնվերս Բանկի ու «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու « Կոնվերս Բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է Կոնվերս Բանկի հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  «AWE Consulting» ընկերության ֆինանսական տնօրեն, միջազգային նախագծերի ղեկավար Լուկա Ուսենաշվիլին նշեց՝ «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի թիմը ամբողջությամբ զբաղվում է այս նախագծերով, և սա իրականացվում է Հայաստանում բոլոր ուսանողներին և մարքեթինգի մասնագետներին օգնելու համար, որպեսզի նրանք նոր բարձունքների հասնեն: 

«Այս նախաձեռնության շնորհիվ Կոնվերս Բանկի և մյուս ընկերությունների մարքեթինգային հաջողված պատմությունները, որոնք ներառված են այս աշխատությունում, հասանելի կլինեն բոլորին: Կոնվերս բանկը, ինչպես մեր մյուս գործընկերները, մասնակցում է նախագծին իր  հետաքրքիր մարքեթինգային  պատմությամբ և եզակի հաջողություններով, որոնք նպաստել են ընկերության աճին: Ինչպես նաև շատ կարևոր է այն փաստը, որ մենք այս հուշագիրը կնքում ենք հենց Գիրք նվիրելու օրը։ Ես կարծում եմ, որ սա իդեալական օր է, քանի որ գիրքն առաջին հերթին գիտելիք է»,- ասաց  Ուսենաշվիլին:  

Կոնվերս բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կրոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցն էլ նշեց՝ շատ ուրախ են հայկական հաջողված ընկերությունների պատմությունների կողքին ներկայացնել նաև Կոնվերս Բանկի պատմությունը: 

«Ներկայացվելու են Բանկի վերջին երեք  տարիներին անցած ճանապարհը և թվային փոխակերպման արդյունքները։ Կոնվերս Բանկը ստեղծել է C360 թվային  հարթակը՝ մեր մոբայլ հավելվածի ներքո։ Ուրախ կլինենք գրքի ապագա ընթերցողների հետ կիսվել մեր  թիմի անցած մեծ ճանապարհներով»,- նշեց   Սերգեյ Ուսնունցը:

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է, որն ընթանում է աշխարհի 50-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնելու տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերենով և անգլերենով:  

 

 

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել