Հայաստան

Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

1 րոպեի ընթերցում

Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը:

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի՝ 4 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Դատախազության հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել Օրգով համայնքի կողմից 2005 թվականի ապրիլի 25-ին կազմակերպված 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում