Փարիզում հանդիպման ժամանակ ղեկավարների միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ. FT

2 րոպեի ընթերցում

Փարիզում Ուկրաինայի հարցով մի շարք երկրների և կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ հանդիպման ընթացքում որոշ հարցերի շուրջ սուր հակասություններ են առաջ եկել։ Ղեկավարները չեն կարողացել համաձայնության հասնել հետագա գործողությունների, այդ թվում՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Հրապարակման համաձայն՝ եվրոպական երկրների միջև այս առանցքային հանդիպման ժամանակ հակասություն է առաջացել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ։ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան փետրվարի 17-ին հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Սրանից ընդամենը ժամեր առաջ Բրիտանիան հայտարարել էր, որ պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: 

Եվրոպա

Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում. Սթարմեր

Հանդիպման մասին տեղյակ պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիան առաջարկել է զինված ուժեր տեղակայել ապագա շփման գծից այն կողմ: Այնուամենայնիվ, փարիզյան հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զորքերի տեղակայման մասին քննարկումն անվանել է «չափազանց անտեղի»՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը դեռ շարունակվում է։

«Նման քննարկումը բոլորովին վաղաժամ է, և հիմա դրա համար հարմար ժամանակը չէ»,- Շոլցի խոսքերն է մեջբերում FT-ն։ 

Շոլցը նման քննարկումներն անվանել է «անհասկանալի վեճ սխալ պահին և սխալ թեմայով»:

Եվրոպա

Մելոնին դժգոհ է մնացել Փարիզում Ուկրաինայի շուրջ անցկացված խորհրդակցությունից

 

Հայերեն Русский

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg