Եվրոպա

Մելոնին դժգոհ է մնացել Փարիզում Ուկրաինայի շուրջ անցկացված խորհրդակցությունից

2 րոպեի ընթերցում

Մելոնին դժգոհ է մնացել Փարիզում Ուկրաինայի շուրջ անցկացված խորհրդակցությունից

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ Փարիզում անցկացված խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել ԱՄՆ-ի հետ միասին աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ, այլ ոչ թե հակադրվել նրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Il Sole 24 Ore թերթը:

Ըստ հրապարակման՝ Մելոնին խորհրդակցության մյուս մասնակիցներին հայտնել է, որ դեմ է հանդես գալիս Ուկրաինայի հարցում «հակաթրամփյան ձևաչափի» ստեղծմանը։ Ավելին, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է կարգավորել հակամարտությունը, «և մենք պետք է օգնենք նրան այդ հարցում»։

Բացի այդ, նշում է թերթը, Մելոնին դժգոհ է մնացել հանդիպման ձևաչափից, քանի որ կարծում է, թե Ուկրաինայի թեման պետք է քննարկել Եվրամիության բոլոր երկրների ղեկավարների հետ միասին, այդ թվում՝ Ռուսաստանին ամենամոտ գտնվողների։ Իտալիայի վարչապետը հրաժարվել է հանդիպման արդյունքների մասին խոսել լրագրողների հետ։

Փետրվարի 17-ի երեկոյան Փարիզում հավաքվել էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները։

Արտակարգ խորհրդակցությունը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունների ֆոնին։ Հանդիպմանը կոնկրետ որոշումներ չեն կայացվել։

Փետրվարի 18-ին Էր Ռիադում պետք է տեղի ունենան ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում