Ռուսաստան

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան չեն կարող լինել Ուկրաինայի հարցով բանակցությունների կողմ. Վասիլի Նեբենզյա

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան չեն կարող լինել Ուկրաինայի հարցով բանակցությունների կողմ. Վասիլի Նեբենզյա

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ի վիճակի չեն համաձայնության գալ և չեն կարող լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ապագա պայմանավորվածությունների կողմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Այսօր մենք հասկանում ենք, որ Մինսկի երաշխավորները և ընդհանրապես ԵՄ երկրները և Մեծ Բրիտանիան բացարձակապես ի վիճակի չեն համաձայնության գալ և չեն կարող լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ որևէ ապագա համաձայնագրի կողմ»,- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշել է Նեբենզյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում