Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է

1 րոպեի ընթերցում

Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում փետրվարի 16-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ թույլ բուք է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

 

 

 

Հայերեն Русский