Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը

1 րոպեի ընթերցում

Փարիզի իր տանը 97 տարեկանում վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասանուհի Ժենեվևա Պաժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Agence France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է դերասանուհու թոռնուհի Զոյա Գիյմոն:

Ժամանակին Ֆրանսիայի գեղեցկուհիներից մեկը համարվող Ժենեվևա Պաժը թատրոնում աշխատանքը համատեղել է կինոյում նկարահանումներին: Կինոարվեստում նորամուտը նշել է 1952 թվականին՝ «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում մարմնավորելով մարկիզա դե Պոմպադուրի կերպարը: Մինչև 1999 թվականը նկարահանվել է ֆրանսիական, իտալական, բրիտանական և ամերիկյան ավելի քան 50 կինոնկարներում:   

«Ժենեվևա Պաժը՝ թատրոնի աստղը, շատ վառ կերպով է մարմնավորել նաև հասարակաց տան տիրուհու կերպարը՝ «Ցերեկային գեղեցկուհի»-ն ֆիլմում»,- հիշեցնում է AFP-ն:

Դերասանուհին ծնվել է 1927 թվականին Փարիզում: Նա աշխարհահռչակ դիզայներ Քրիստիան Դիորի սանիկն է: Ներկայացել է ֆրանսիական «Comédie Française» թատրոնի և Ազգային ժողովրդական թատրոնի (TNP) բեմերում:

1964 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ: 2013-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն»-ի շքանշանի:

Հայերեն Français

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին