Թենիսի աշխարհի առաջին ռակետը որակազրկվել է
1 րոպեի ընթերցում

Թենիսի աշխարհի առաջին ռակետ իտալացի Յանիկ Սինները որակազրկվել է երեք ամիս ժամկետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը` ՎԱԴԱ-ն:
Սինները որակազրկվել է դոպինգ թեստի դրական պատասխանի արդյունքում: Իտալացու պաշտոնական որակազրկումը մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարի 9-ին և կեզրափակվի մարտի 4-ին:
Սինները պաշտոնական մարզումային գործընթացը կարող է սկսել ապրիլի 13-ից: Նա կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտ»-ի մյուս մրցաշարին` մայիսին կայանալիք Ֆրանսիայի բաց առաջնությանը` Ռոլան Գարոսին:
Յանիկ Սինները Ավստրալիայի բաց առաջնության կրկնակի հաղթող է, մեկ անգամ էլ հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում: Այս պահին նա վարկանիշային աղյուսակի առաջատարն է: