Սպորտ

Ներկայացվել է Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ-ի պաշտոնական խորհրդանիշը

1 րոպեի ընթերցում

Ներկայացվել է Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ-ի պաշտոնական խորհրդանիշը

Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք  տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ փորձագիտական ​​ժյուրին լավագույնը ճանաչեց հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։

«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում:

Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- ներկայացնելով իր աշխատանքը՝ նշել է Էլլա Ամատունին:

Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա ապրիլի 13-ից 19-ը Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում