Հայաստան

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների (CCAMTAC) հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ պատվիրակությունը համաժողովի ընթացքում մասնակցել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ հարկային ոլորտում համաշխարհային միտումների, տարածաշրջանային իրավիճակի, մարտահրավերների, արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և ռիսկերի, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հարցերի  քննարկմանը։ 

Համաժողովի ժամանակ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է ԱՄՀ-ի հետ կատարված աշխատանքների արդյունքների մասին շնորհանդեսը:

Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը երկկողմ հանդիպում  է ունեցել  ԱՄՀ CCAMTAC տնօրեն Նորբերտ Ֆունկեի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ և քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի ներկայիս և ապագա հնարավորությունները, որոնք կնպաստեն կարողությունների զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում