Քաղաքականություն

Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին վերահաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Irna գործակալությանը, այս մասին նա նշել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Մաջիդ Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ 

Գրիգոր Հակոբյանն իր հերթին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ՝  նշելով, որ Հայաստանի կառավարության և ժողովրդի համար Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը մեծ կարևորություն ունի։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում