Կառավարությունը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

2 րոպեի ընթերցում

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փետրվարի 13-ի Կառավարության նիստից, արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտները «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:

Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, կամ մասնագետի վերապատրաստման համար աջակցություն կստանան այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորած կլինեն նախագծի հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:

Որոշմամբ սահմանված տնտեսական գործունեության դասակարգիչների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները կարող են կիրառել նաև 2024 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հայերեն Español

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան