Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին ազատել է աշխատանքից. այս որոշումից առաջ նրա վարչությունը քննադատական ​​զեկույց էր հրապարակել նախագահական վարչակազմի հասցեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման մասին ծանուցող նամակը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», - ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։

Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Փետրվարի 10-ին ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչի գրասենյակը հաշվետվություն էր հրապարակել, որտեղ ներկայացվել են USAID-ի նկատմամբ ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի գործողությունների բացասական հետևանքները։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում էր այն սպառնալիքների մասին, որոնք կապված են անձնակազմի կրճատման և վերահսկողության բացակայության հետ, ինչպես նաև անորոշության մասին՝ ԱՄՆ-ի կողմից արտաքին օգնությունը դադարեցնելու պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստվում է գործակալությունը «վերևից ներքև» ստուգել՝ պարզելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է գործող վարչակազմի միջազգային քաղաքականությանը, քանի որ USAID-ն իր միջոցները ծախսել է «ի վնաս» Միացյալ Նահանգների: Նրա խոսքով՝ վերագնահատումից հետո առանձին դեպքերում օգնությունը կսառեցվի կամ կավելացվի։

ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր անձնակազմն ամբողջ աշխարհում վարչական արձակուրդի կուղարկվի մի շարք բացառություններով: CBS հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, ավելի վաղ հաղորդել էր, որ USAID-ի արտասահմանյան բոլոր ներկայացուցչություններին կարգադրվել է փակվել, իսկ նրանց ողջ անձնակազմը հետ կկանչվի:

Հայերեն Русский

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Արցախի փողոցը

Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Ռուբեն Ռուբինյանն ու Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին Միլանի անկարգությունների ֆոնին

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

COP17. Առնո Բաբաջանյանն ու բալետի պարուհին․ Խամաճիկների թատրոնի ներկայացումը

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը