Սպորտ

Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի համար 2025 թվականի մրցաշրջանը կմեկնարկի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությամբ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:  

«2025 թվականի առաջին մրցաշարը, որին մասնակցում ենք, Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունն է: Մարտին կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցենք 2 մարզիկով: Իսկ ահա մայիսին Արտաշատում կկայանա Հայաստանի առաջնությունը»,-ասաց գլխավոր մարզիչը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյանը երկրների ձմեռային առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով` Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ),Միլենա Գրիգորյան (վազք), Գոռ Հովակիմյան (եռացատկ), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ), Սամվել Գևորգյան (վազք), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ): Մարզիչները կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ու մարզիչ Արսեն Պետրոսյանը:  

Առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և կմեկնարկի փետրվարի 15-ին։ 

Հայերեն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Հայաստանի աթլետիկայի առաջնության հաղթողները հայտնի են

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահը

Երևանի հեստապարային ակումբներ գիշերային ստուգայցերի արդյունքում կազմվել է չորս արձանագրություն, իրականացվել՝ մեկ վարչական վարույթ

Երևանի բնակիչները շրջայց են կատարել քաղաքի կանաչապատ տարածքներով

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Գյումրիում իրականացվում է բացօթյա կինոթատրոնի ստեղծման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը