Սպորտ

Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսեր են վաճառվում. ՀՖՖ-ն հորդորում է զգուշանալ

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսեր են վաճառվում. ՀՖՖ-ն հորդորում է զգուշանալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների, մասնավորապես, Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կեղծ տոմսեր։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասին հայտարարություն է տարածել։ 

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com վաճառվող տոմսերը կեղծ են։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am կայքում:

Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում