Սպորտ

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025»-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025»-ում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարում, որի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր:

Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2 միավոր: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում