Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը, եթե վերջիններս հրաժարվեն Գազայի հատվածից պաղեստինցիների մեծամասնությանն ընդմիշտ ընդունելու իր պահանջից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

Այսպիսով, Դոնալդ Թրամփն էապես մեծացնում է ճնշումը տարածաշրջանում առանցքային դաշնակիցների վրա, որպեսզի նրանք աջակցեն Գազայի ողջ բնակչությանը վերաբնակեցնելու և տարածքը վերակառուցելու իր համարձակ առաջարկին: 

«Եթե նրանք չհամաձայնեն, ապա ես, ենթադրաբար, օգնություն չեմ ցուցաբերի», - կրկնել է Թրամփը՝ վստահություն հայտնելով, որ Հորդանանը և արաբական այլ երկրները չեն հրաժարվի Գազայի հատվածից պաղեստինցիներին ընդունելուց։ 

Հատկանշական է, որ Հորդանանը և Եգիպտոսը, որոնք երկուսն էլ ԱՄՆ ռազմական և տնտեսական օգնության հիմնական ստացողներն են, մերժել են պաղեստինցիներին իրենց երկրներ տեղափոխելու ցանկացած առաջարկ:

 «Ես իսկապես կարծում եմ, որ նա (Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը) կընդունի (պաղեստինցիներին), և կարծում եմ, որ մյուս երկրները նույնպես կընդունեն: Նրանք բարի սրտեր ունեն», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հարցին, թե արդյոք պաղեստինցիներն, ի վերջո, «իրավունք կունենան վերադառնալ» Գազա իր առաջարկած շինարարական նախագծերի ավարտից հետո, նախագահը պատասխանել է. «Ոչ, նրանք չեն ունենա»:

Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը մինչև «շաբաթ օրը ժամը 12-ը» ազատ չարձակի իսրայելցի մնացած բոլոր պատանդներին, ապա Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղարկվի։ 

Մերձավոր Արևելք

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ հետաձգել է փետրվարի 15-ին պատանդների հերթական խմբի ազատ արձակումը՝ մեղադրելով Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ:

Մերձավոր Արևելք

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

Փետրվարի 4-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախատեսում է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի նկատմամբ և զարգացնել այն՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։ Թրամփի այս գաղափարը սուր քննադատությունների է արժանացել արաբական երկրների, Իրանի և որոշ արևմտյան երկրների կողմից։

Հայերեն Русский