Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի
2 րոպեի ընթերցում
![Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/E9vvk8Dh58ZvEDUlaguBZDV1C0ooWNYT3tNWwpi8.webp)
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին ժամը 10.00-24:00-ը կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հրապարակելով տվյալ հասցեները:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամաս, Թբիլիսյան խճուղի, Կ. Ուլնեցի 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարներն՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքներ, Յ. Լեփսիուսի 2, 6 փողոցներ, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիս, Դրո, Գոգոլ, Շովրոյան, Գերցեն, Բուսաբանական, Էմինեսկի փողոցներ, Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16-24, 26-29 համարներն՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարներ, Է. Հասրաթյան 5/2, 7,18/4 համարներ, «Աշտարակ Կաթ» գործարան, «Արթմեդ» ԲԿ, «Աթենք» մսամթերքի կոմբինատ:
Երևանի Ավան վարչական շրջան՝ Ծարավ Աղբյուր փողոց, Հր. Աճառյան փողոցի անհատական տնատիրություններ:
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ Ադոնց, Ղափանցյան, Շրջանցիկ Թունել, Կորեայի Ձոր, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Նիկոլ Դումանի, Հակոբյան, Մալխասյանց, Քեռու, Ն. Զարյան, Ժ. Անանյան, Ս. Գրիգորյան, Կ. Խաչվանքյան, Արաբկիր 41, Հ. Մուրադյան, Հ. Մալյան, Ս. Սարգսյան, Ա. Հեքիմյան, Մ. Յակոբսենի, Է. Բյուզանդ փողոցներ, Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, Կոմիտասի պող. 35-65/2 համարներն՝ իրենց կոտորակներով և 1-ին նրբանցքը, Վրացական 4-21 համարներն՝ իրենց կոտորակներով և 4-րդ նրբանցքը, Գրիբոյեդովի 15/1, 26 համարները և 1-ին նրբանցքը, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն՝ իրենց կոտորակներով, Հ. Էմինի 135-150 համարներն՝ իրենց կոտորակներով, Ա. Խաչատրյան 20-35 համարներն՝ իրենց կոտորակներով, Բաբայան 22, 22/1 համարները և 2-40 անհատական տնատիրություները, «Արաբկիր» ԲԿ-ն:
Կոտայքի մարզ՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղեր, Երևան-Սևան մայրուղու բաժանորդներ: