Հայաստան

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 11-ին, ժամը 01:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Lada» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոպահեստամասերի խանութի ցուցափեղկին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս և ուղևոր Խ․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում