1 րոպեի ընթերցում
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին փետրվարի 9֊ին ժամը 22։00֊ի հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1997 թ․) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Ք․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը