Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
1 րոպեի ընթերցում
![Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/AXdril7Fg0wygAtQgZ6JOpoC7Ygx6C8QYahwBK0p.webp)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 10-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
«Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։