Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրությունը Սպահանի նահանգում տեղակայված միջուկային օբյեկտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

«Իրանի միջուկային տեխնոլոգիաների ոլորտի համար նշանակալի ձեռքբերում է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրական գծի գործարկումը Սպահանի «Շահիդ Ռաիսի» միջուկային օբյեկտում: Գործարկման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, ինչպես նաև միջուկային արդյունաբերության բարձրաստիճան ներկայացուցիչներ»,-նշում է իրանական գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ վերջերս ստեղծված IRF6 արտադրագիծը կօգտագործվի IR-191 իզոտոպը հարստացնելու և տրոհելու համար, որը շատ կարևոր բաղադրիչ է մի շարք բժշկական ու արդյունաբերական կիրառություններում: 

Հաղորդվում է, որ առաջատար արտադրական գծի գործարկմամբ՝ Իրանը դարձավ սակավաթիվ երկրներից մեկը, որը կարող է արտադրել իրիդիումի հեքսաֆտորիդ (IRF6): 

«Այս ձեռքբերումը ոչ միայն ուժեղացնում է երկրի ներքին հնարավորություններն, այլև այլ երկրներ հնարավոր արտահանման համար դուռ է բացում»,-գրում է իրանական լրատվամիջոցը։

 

 

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել