ՀՀ ԳԱԱ-ն սկսել է «Գիտությունը մարզերում» ճանաչողական այցերի շարք

2 րոպեի ընթերցում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան սկսել է ճանաչողական այցերի շարք՝ «Գիտությունը մարզերում» խորագրով։ Նպատակն է՝ Հայաստանի տարբեր համայնքներում երիտասարդների և դպրոցականների շրջանում ներկայացնել գիտության ժամանակակից ձեռքբերումները, ծանոթացնել նոր տեխնոլոգիաներին, հիմնարար և կիրառական գիտության խնդիրներին՝ նրանց ներգրավելով գիտական միջավայր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, առաջին այցը կատարվել է ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո բնակավայրի միջնակարգ դպրոց։ Այստեղ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողներ Արմեն Սարգսյանը և Գագիկ Միքայելյանը,  ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Էլյա Սաֆարյանը դպրոցականներին ներկայացրել են բակտերիաների և մանրէների հետ կապված ժամանակակից հետազոտություններ, այդ թվում՝ կապված գենային ճարտարագիտության հետ, սպիտակուցների սինթեզի գործընթացում պլազմիդների օգտագործման հետ։ 

Մասնավորապես, դպրոցականները թողել են իրենց մատնահետքերը Պետրի թասիկում, որոնք իրենց հերթին առաջացնում են «մանրէային հետք»։ Երիտասարդ գիտնականները գիտափորձերի միջոցով աշակերտներին ծանոթացրել են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են կինոարտադրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ երիտասարդ գիտնականների ճանաչողական այցերը Հայաստանի տարբեր համայնքներ կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։

 

Հայերեն

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել