Հայաստան

Աննա Վարդապետյանի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին:

Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում