Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Շիրակի մարզում սեզոնային նորմայի շրջանակներում է

2 րոպեի ընթերցում

Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Շիրակի մարզում կայուն է: Չնայած սեզոնին բնորոշ հիվանդության աճին, մարզում այդ ցուցանիշը սեզոնային նորմայի շրջանակներում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված տվյալներով, նախորդ տարվա համեմատ այդ թիվը նվազել է:

«Մենք ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում և հետևում ենք հիվանդության ցուցանիշներին: Մեր մարզում այս պահին այդ ցուցանիշը նորմայի շրջանակներում է, ավելին՝ համեմատական տանելով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ, այդ ցուցանիշը նվազել է: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում և մանկապարտեզներում բացակայությունների ցուցանիշին՝ դրանք 11 տոկոս են կազմում, ինչն ահազանգ չէ՝ դպրոցների աշխատանքը հեռավար կազմակերպելու, այնպես որ այս պահի դրությամբ խնդիր չունենք»,—նշեց Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ մարզը ապահովված է գրիպի պատվաստանյութով, ու բաշխումն արված է առողջության առաջնային օղակին: 

 

 

 

 

 

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է