Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ն կատարեց ետխորհրդային տարածության կազմալուծման պատմական առաքելությունը, բայց չդարձավ իրական ինտեգրման մեխանիզմե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցությունը «կատարեց ետխորհրդային տարածության կազմալուծման պատմական առաքելությունըե բայց «չդարձավ իրական ինտեգրման մեխանիզմ եւ հազիվ թե կարողանա այդպիսին դառնալ մոտ հեռանկարումե: Այս կարծիքն այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ է սահմանել Համագործակցության նոր դերը, եւ նման աշխատանք այժմ ակտիվորեն կատարվում էե,-ասել է նա: Ըստ Լավրովի, ետխորհրդային տարածքը «պահանջում է իրատեսական գնահատականներ եւ Ռուսաստանի հետագա ուղեգծի ճիշտ ընտրությունե: «Հանրապետությունների քաղաքակիրթ բաժանման փուլն ավարտված է, մենք ձգտում էինք առավելագույնս պահպանել այն լավը, ինչ կուտակված էր,-ասել է Լավրովը:-Մենք պետք է ելակետ ունենանք այն, որ ոչ ոք չի կասկածում Համագործակցության՝ որպես քաղաքական երկխոսության ýորումի, նպատակահարմարությանըե: Ռուսաստանն անհրաժեշտ է համարում «ԱՊՀ-ի տարածքում հաստատել հումանիտար համագործակցության մեխանիզմե,- նշել է ՌԴ արտգործնախարարը: «Կարեւոր է, որ ԱՊՀ-ի կառույցը համապատասխանի ժամանակակից խնդիրներինե,-ավելացրել է նա: Միեւնույն ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին չեն անհանգստացնում ԱՊՀ-ի երկրների ժողովրդավարացման գործընթացները, «բայց դրանք պետք է ընթանան Սահմանադրության շրջանակներումե: «Ժողովրդավարացման ձգտումների առթիվ /ԱՊՀ-ի երկրներում/ մենք երկյուղներ չունենք: Ռուսաստանն ինքն է հաստատուն կերպով կանգնել ժողովրդավարական զարգացման ուղու վրաե,-ասել է նախարարը: «Կարեւոր է, որ զարգացման մոդել եւ իշխանություն ընտրելու բնական իրավունքն իրականացվի օրինական սահմանադրական շրջանակներում, չպարտադրվի դրսից՝ երկրի եւ տարածաշրջանի համար ապակայունացնող հետեւանքներովե,-ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: