Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը փետրվարի 6-ի նիստում խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնելու և դրա համար շահառուներին առավելագույնը 15 միլիարդ դրամ սուբսիդավորվող վարկ տրամադրելու նախագիծ ընդունեց, որը յուրաքանչյուր շահառուին հնարավորություն է տալու մինչև 20 հեկտար տարածքով ջերմատուն հիմնել ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ինտենսիվ գյուղատնտեսության, մասնավորապես՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման ոլորտում խոշոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև պետական աջակցության ծրագրի շրջանակներում համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։

Նախարարի դիտարկմամբ՝ ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ ՀՀ-ում առկա է շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն: Դրանցից 250 հեկտարը գործում է ժամանակակից տեխնոլոգիաներով: Կառավարության վերոնշյալ որոշումը վերաբերում է հենց ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնմանը։ 

Գևորգ Պապոյանը նկատեց՝ 2019-2024 թվականներին ջերմատնային տնտեսություններին աջակցության ծրագրի շրջանակներում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից ՝ 15,3 հեկտարը ն ընդգրկվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։

Նրա խոսքով՝ ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թվականի ավարտը 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնումը։

«Գործող ջերմատնային տնտեսությունների ծրագրով տրամադրվող աջակցությունը նպաստում է շուրջ 4-5 հեկտար տարածքով ջերմատների հիմնմանը, քանի որ տրամադրվում է առավելագույնը 3 միլիարդ դրամի վարկ։ Ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար, գործող աջակցության գործիքը, հնարավորություններ չի ընձեռում»,-ասաց նախարարը։

Պապոյանը նաև նշեց, որ նախագծով հնարավորություն է ստեղծվում խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել և դրա համար շահառուներին տրամադրել մինչև 15 միլիարդ դրամ սուբսիդավորվող վարկ, որը հնարավորություն է տալու մեկ շահառուին հիմնել մինչև 20 հեկտար տարածքով ջերմատուն: Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին էլ ունի հայտեր։

«Տրամադրված վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի գործող 10 տոկոսային կետով, 3-9-ը միլիարդ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով և 9-15 միլիարդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով»,-մանրամասնեց նախարարը։

Նրա դիտարկմամբ՝ նախագծի ընդունումը կխթանի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը և կավելացնի դրանց արտադրանքի ու արտահանման քանակը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները