Համահայկական խաղերի լեռնադահուկային սպորտի մասնակիցները կարևորում են միասնականությունը` անկախ գրանցած արդյունքներից

2 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի լեռնադահուկի մրցաշարի մասնակիցները կարևորում են սպորտով միասնությունը` անկախ գրանցած արդյունքներից:

«Առաջին անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին, սակայն 2023 թվականին մասնակցել եմ ամառային 8-րդ խաղերին: Մրցում էի լողափնյա վոլեյբոլի թիմում ու արժանացա արծաթե մեդալի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դոնի Նախիջևանի թիմից Յուլյա Աղջոյանը: Վերջինս տպավորված է լեռնադահուկի մրցաշարի համար նախատեսված առկա պայմաններից և վստահ է, որ մասնակիցների մեծամասնությունը կրկին կգա հայրենիք` դահուկային սպորտով զբաղվելու համար: 

Թեհրանի թիմից լեռնադահուկորդ Ալֆրեդ Կարապետյանը երկրորդ անգամ է մասնակցւոմ Համահայկական ձմեռային խաղերին: Նա մասնակցել է նաև 2014 թվականի խաղերին: 

«Մեզ համար հպարտություն է հայրենիքում մասնացել այս խաղերին: Տրամադրություններս շատ բարձր է, քանի որ հնարավորություն ունենք կապեր հաստատելու և շփվում ենք աշխարհի տարբեր ծայրերից այստեղ գտնվող մեր հայրենակիցների հետ: Այստեղ մրցակցությունը միայն ընկերական մթնոլորտում է»,-ասաց Ալֆրեդ Կարապետյանը:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել են 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել են Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

 

 

 

Հայերեն العربية Русский

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ