Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան խնդրել է Մեծ Բրիտանիային մեծացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ավելի վաղ ուկրաինական Fakty տեղեկատվական պորտալը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա։
Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկությունների համաձայն՝ Սիբիգան Լամիի հետ քննարկել է ուկրաինական ռազմական պատրաստության ծրագրի և Ուկրաինայի հեռահար հնարավորությունների ընդլայնման հարցը։
«Առաջնահերթությունն անօդաչու թռչող սարքերի արտադրությունն է, որոնք կարևոր դեր են խաղում ժամանակակից մարտական գործողություններում: Ես կոչ եմ արել բրիտանական կողմին մեծացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության մեջ», - Սիբիգայի խոսքերը մեջբերված են Ուկրաինայի ԱԳՆ-ի «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։