Թուրքիա

Թուրքիայի նախագահը հնարավոր է այցելի Սիրիա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հնարավոր է այցելի Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, մինչև Ռամադանի սկսվելն այցելի Սիրիա։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Türkiye թերթը։ 

Թերթի փոխանցմամբ՝ Սիրիա այցի հրավերն Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայից կստանա Անկարայում անցկացվելիք բանակցությունների ժամանակ։  

Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանի եւ ալ-Շարաայի հանդիպմանը նախատեսվում է քննարկել Սիրիայի վերականգնման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։

Բանակցությունների և երկու երկրների կառավարությունների համատեղ հանդիպման արդյունքում ակնկալվում է, որ կարևոր պայմանագրեր կստորագրվեն տնտեսության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։ 

Թուրքիան Սաուդյան Արաբիայից հետո կլինի երկրորդ երկիրը, ուր ալ-Շարաան կայցելի՝ որպես Սիրիայի անցումային շրջանի նախագահ։

2025 թվականին Ռամադանը սկսվելու է փետրվարի 28-ի մայրամուտին և կշարունակվի մինչև մարտի 30-ը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում