Իրան

Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել է Իրանի նախագահը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Իրանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան երկրների և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մուսուլմանների միջև ցանկացած վեճի և ճեղքվածքի առաջացումը միայն արտաքին միջամտության կհանգեցնի», - նշել է Իրանի նախագահը:

Իր հերթին, Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետությանը դիտարկում է որպես բարեկամ և եղբայրական հարևան և ձգտում է խորացնել երկկողմ կապերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում