ՃՇՀԱՀ-ի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը

1 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:

Հոգաբարձուների խորհրդի նիստում  Մանուկ Բարսեղյանը խորքային վերլուծության վրա հիմնված ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև  դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված  համալսարանի զարգացման իր տեսլականը՝  բաղկացած 8 առանցքային ուղղություններից։

Դրանում հիմնականում շեշտադրված էին գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացման, միջազգայնացման լաբորատոր սարք-սարքավորումների արդիականացման, ֆինանսական  կայունության և զարգացման շարունակականության ապահովման, ինչպես նաև  առաջընթացին միտված մոտեցումները։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները Մանուկ Բարսեղյանի կողմից ժ/պ-ի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները բարձր գնահատելով՝ ընդգծել են, որ հաջողվել է ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման շարունակականությունը:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին