Սպորտ

Համահայկական խաղերի դահուկավազքի դասական ոճում լավագույններն Աշոցքի ու Սոչիի ներկայացուցիչներն են

1 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի դահուկավազքի դասական ոճում լավագույններն Աշոցքի ու Սոչիի ներկայացուցիչներն են

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի դահուկավազքի դասական ոճի հաղթողները հայտնի են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջերմուկ քաղաքում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի դահուկավազքի մրցաշարում հայտնի դարձան դահուկավազքի դասական ոճի հաղթողները: Տղամարդկանց պայքարում լավագույնները կրկին Աշոցքի ներկայացուցիչներն են: Եռյակում են` Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը ու Թադևոս Պողոսյանը: 

Կանանց պայքարում առաջին տեղում Սոչի քաղաքից Վասելինա Խաչատրյանն է, երկրորդը Աշոցքից Կատյա Գալստյանը, իսկ եռյակի վերջում Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանն է: 

Համահայկական խաղերի դահուկավազքի մրցումային երրորդ օրը մարզիկներն ուժերը կչափեն փոխանցումավազքում:  

Համահահյական ձմեռային երկրորդ խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում