Մարզեր

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

1 րոպեի ընթերցում

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդական Ահարոն Քոունին, «Կանադայի Տեղական նախաձեռնությունների հիմնադրամի»  տարածաշրջանային համակարգող Աննա Ժուգանին, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ  Գյուլնարա Շահինյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերին և նրանց ներկայացրած ծրագիրը՝ օժանդակելու համայնքի կանանց շահառու խմբին։

Քննարկվել  և հստակեցվել են  Մարտունի համայնքում իրականացվելիք աջակցության ծրագրի մանրամասները։

«Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի» աջակցությամբ «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը Մարտունի համայնքում զարգացնում է տեղահանված և տեղացի կանանց կարողությունները` տնտեսական և քաղաքացիական կրթության միջոցով: 

Ընդունելությունից հետո կայացել է հանդիպում Մարտունի համայնքում բնակվող 43 կանանց և Կանադայի աջակցությունը ներկայացնող խմբի հետ, որի ընթացքում անցկացվել են  քննարկումներ կանանց հուզող խնդիրների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում