Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Հալեպի արևելքում գտնվող Մանբիջ քաղաքի ծայրամասում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 14 կին և մեկ տղամարդ, ևս 15 կին վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ ականապատ մեքենան պայթել է մի մեքենայի կողքին, որում եղել են տասնյակ կանայք, որոնք մեկնում էին գյուղատնտեսական հողերում աշխատանքի:
Ըստ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության՝ սա Մանբիջում հինգ շաբաթվա ընթացքում ականապատ մեքենայով կամ հեծանվով 7-րդ հարձակումն է: