Եվրոպա

Դանիայում հնարավոր են համարել պաշտպանական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի պաշտպանության համար

2 րոպեի ընթերցում

Դանիայում հնարավոր են համարել պաշտպանական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի պաշտպանության համար

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հնարավոր է համարել, որ իր երկիրը կարող է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիան պաշտպանելու, այլ ոչ թե կղզին վաճառելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

«Եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանի պաշտպանությանը, ապա, կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցելու միջոց գտնել», - ասել է Ֆրեդերիկսենը լրագրողներին:

Նա ընդգծել է, որ «Գրենլանդիան չի վաճառվում»։

Վարչապետի խոսքով՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Դանիան կցանկանային մեծացնել իրենց ներկայությունը Գրենլանդիայում, և դա իրեն հնարավոր է թվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ էր արտահայտվել, որ Դանիան հրաժարվի Գրենլանդիայից՝ հօգուտ ԱՄՆ-ի։ Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է ԱՄՆ-ի ազգային շահերը պաշտպանելու համար։ Նա նաև չի բացառել կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

Անցյալ շաբաթ Դանիայի կառավարությունը հայտարարել է Արկտիկայում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու մտադրության մասին՝ Գրենլանդիայի շրջակայքի ջրերի համար գրեթե 2 միլիարդ եվրո արժողությամբ երեք նոր նավ, գործողության հեռահար շառավղով անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ գնելու ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում