Եվրոպա

Կալասը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր մաքսատուրքերը միմյանց նկատմամբ շահավետ է համարում Չինաստանի համար

2 րոպեի ընթերցում

Կալասը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր մաքսատուրքերը միմյանց նկատմամբ շահավետ է համարում Չինաստանի համար

ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող ապրանքների նկատմամբ հնարավոր մաքսատուրքերը և Եվրոպայի պատասխան միջոցներն օգուտ չեն բերի Վաշինգտոնին, որովհետև առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Բրյուսելում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ:

«Ակնհայտ է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան: Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն առևտրային պատերազմ սկսեն, ապա վերջում Չինաստանը կծիծաղի», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի կարիքն ունի, իսկ ԱՄՆ-ն՝ ԵՄ-ի։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ նման տեսակի մաքսատուրքերը հանգեցնում են լրացուցիչ ծախսերի և օգուտ չեն բերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքեր, իսկ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ՝ 10% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանք ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին։ Կանադայից ներկրվող էներգակիրների նկատմամբ մաքսատուրքերը կկազմեն 10% և կվերաբերեն, այդ թվում, նավթին, գազին, էլեկտրաէներգիային: 

Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում