Միացյալ Նահանգներ

«Համատեղ լուծում-2025». Հայաստանը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զորավարժությանը

1 րոպեի ընթերցում

«Համատեղ լուծում-2025». Հայաստանը մասնակցում է  Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զորավարժությանը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։

Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում