ՄԱԿ-ը դատապարտել է ապստամբների կողմից մարդու իրավունքների խախտումներն Արևելյան Կոնգոյում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է մարդու իրավունքների խախտումները, որոնք իրականացվել են Ռուանդայի կողմից աջակցություն ստացած «Մարտի 23-րդ շարժում» զինված խմբավորման կողմից Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ): Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TACC-ը։ 

«Խոսքը խաղաղ բնակիչների կոտորածների մասին է, որոնք ապրում էին ապստամբների կողմից գրավված տարածքներում, մասնավորապես՝ Հարավային Կիվու նահանգում։ Գրոհայինները գրավել են նաև դպրոցներ և հիվանդանոցներ, բռնի տեղահանել են ժամանակավոր տեղակայման ճամբարների բնակիչներին և հարկադիր աշխատանքի են ստիպել քաղաքացիական անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԿԴՀ-ի արևելքում անտանելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ Մեկ միլիոն բնակչությամբ Գոմա քաղաքը երկար ժամանակ ջրազրկված է, ինչի պատճառով մարդիկ ստիպված են ջուր վերցնել մոտակա Կիվու լճից՝ մեծացնելով համաճարակների վտանգը։ Գոմայի շրջակայքի բազմաթիվ բնակավայրերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, նրանց թիվը գերազանցել է 300 հազարը։ Այդ մարդիկ անհապաղ սննդի, կացարանի, բժշկական օգնության և պաշտպանության կարիք ունեն։

«Մարտի 23-ի շարժման» ապստամբները Գոմա են մտել հունվարի 26-ին և այժմ ամբողջությամբ վերահսկում են քաղաքը: Ապստամբները հայտարարել են Գոմայի կառավարման կոմիտե ստեղծելու մասին։ 

Հայերեն

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Հանքագործների և մետալուրգների միությունը չարտոնված գործադուլ հայտարարած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով

Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը