ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները հավաքականի գլխավոր մարզչի մի քանի թեկնածուի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հնարավոր թեկնածուների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ 
Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ 
ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»։

Հայերեն