Սպորտ

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Չեմպիոն դարձավ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեցին 5.5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդ:

Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:

Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում