Սպորտ

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

2 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Գյումրիի  «Շիրակ» ֆուտբոլային ակումբն արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ:

«Ասել ենք մինչ այս, պնդում ենք նաև հիմա. ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Հետևաբար, միակ բանը, որը պետք է անեն ՀՖՖ գործող ղեկավարները, հեռանալն է ու դա օր առաջ անելը: Թերևս, միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել հայկական ֆուտբոլը առողջացնելու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին: ՀՖՖ-ն ակնկալում է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից:Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։ Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում